Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին հայտարարել է գերմանական կառավարության ներկայացուցիչն այն բանից հետո, երբ 64-ամյա գործիչը կրկին ցնցվել է պաշտոնական հանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
Հայտնվում է, որ Ֆինլանդիայի վարչապետի հետ Մերկելի հանդիպումը շարունակվելու է ըստ գրաֆիկի: Միևնույն ժամանակ գերմանական կառավարությունից հրաժարվել են ասել՝ արդյո՞ք Մերկելը հետազոտության ենթարկվել է, թե՝ ոչ:
Նշենք, որ Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլերը կրկին իրեն վատ էր զգացել: Սա արդեն երրորդ նման դեպքն է: