«Ռուսթավի2» վրացական հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան հայտարարել է, որ պատրաստ է միզել վրացական ըմպելիքների մեջ, որոնք արտահանվում են Ռուսաստան: Այս կերպ նա որոշել է վրեժ լուծել, իր պատկերացմամբ, ոչ հայրենասեր արտադրողներից:
«Հիմա մենք պետք է ասենք, որ Պուտինը լավ մարդ է, որպեսզի ինչ-որ մեկը բորժոմի, գինի արտահանի Ռուսաստա՞ն: Ես կմիզեմ դրա մեջ: Ինձ համար միևնույնն է: Մենք երկի՞ր ենք, թե՝ առևտրական օբյեկտ»,-ասել է Գվարամիան:
Վրացին կոչ է արել արտադրողներին իրենց արտադրանքն արտահանել Ուկրաինա: