Հասարակություն 

Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելել է Սևանի թերակղզու վրա գտնվող Սևանավանք վանական համալիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորել է Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, ով ներկայացրել է վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց է կատարել վանքի և Սևանի թերակղզու տարածքով, որտեղից նրա առջև բացվել է Սևանա լճի համայնապատկերը։

Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9֊17-րդ դարերով թվագրվող խաչքարերի համալիրում։

Առանց փողկապի այս այցը Եվրոպական խորհրդի նախագահի՝ Հայաստան այցելության մշակութային մասն է: Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շրջել Երևանի Հյուսիսային պողոտայում, եղել Եվրոպայի հրապարակում:

Նույն շարքից