Հասարակություն 

Ամենաշատ գումար վաստակած հայտնիները

Փոփ երգիչ Թեյլոր Սվիֆթը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը:

Forbes-ի հրապարակած տվյալներով, Սվիֆթը 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունիսը վաստակել է 185 միլիոն դոլար:

Երկրորդ հորիզոնականում Քիմ Քարդաշյանի քույրերից Քենդել Ջեներն է, ով նշյալ ժամանակահատվածում կարողացել է վաստակել 170 միլիոն դոլար:

Եռյակը եզրափակում է ամերկացի ռեփեր Քանյե Ուեսթը: Քիմ Քարդաշյանի ամուսինը մեկ տարվա մեջ վաստակել է 150 միլիոն դոլար:

Տասնյակում հայտնվել են նաև Լեոնել Մեսսին, Էդ Շիրանը, Ռոնալդուն, Նեյմարը, The Eagles խումբը, հոգեբան և հաղորդավար Ֆիլ Մաքգրոուն և բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը:

Նույն շարքից