Նախօրեին Դոնի Ռոստովում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում հայ է վիրավորվել:
«Блокнот Ростов»-ը հայտնում է, որ առանց պետհամարանիշների երկու ավտոմեքենաները մոտեցել են մի ավտոմեքենայի, ինչից հետո 5 զինված անձինք կրակ են բացել այդ մեքենայի վրա, որի մեջ եղել է վարորդը և երկու կին:
Միջադեպի արդյունքում վիրավորվել է վարորդը՝ 45-ամյա Արսեն Մարկոսյանը: Նա հոսպիտալացվել է:
Ավտոմեքենայում գտնվող կանայք չեն տուժել:
Քրեական գործ է հարուցվել: