Հասարակություն 

Կատարվում է այն, ինչը սպասելի էր՝ երկրում կառավարման ճգնաժամ է․ Քաղաքագետ

«Կատարվում է այն, ինչը սպասելի էր՝ երկրում կառավարման ճգնաժամ է։ Առաջին ծիծեռնակը աղբահանությունն էր, հետո տրանսպորտի օրեցօր վատացող վիճակը, հիմա՝ էլեկտրական ու ջրամատակարարման համակարգն է ու բնապահպանության խնդիրները։ Մյուս ոլորտներում ևս կան ահազանգներ։

Խնդիրը բոլոր ոլորտներում մենեջմենթի բացակայությունն է, խորացող քաոսը և գաղափարների ու ծրագրերի բացակայությունը։

Հնարավոր չի, որ փողոցը, առանց կառվարման փորձի, գա իշխանության ու սկսվի բարգավաճումը։

Վեթինգ, անցումային արդարադատություն, ինքնակոչ ՍԴ նախագահ ..., պարզ պրոպագանդա է, ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար։

Դա ամենապարզագույն պոպուլիզմի արդյունքն է։ Հեղափոխականը կարող է քանդել, սակայն կառուցել չի կարող, դա պատմական օրինաչափություն է»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից