Քաղաքական 

Եթե Փաշինյանի նախարարներն այսպիսի բազմաֆունկցիոնալ էին, ապա կարելի էր նախարարությունների թիվն ընդհանրապես հասցնել 2-3․ Քաղաքագետ

«Էներգետիկ կոլապսը և բազմաֆունկցիոնալ նախարարները

Այսօր Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ կոլապսը ևս մեկ անգան ապացուցեց, որ Հայաստանի կառավարության անդամների մեծ մասը իրենց տեղում չեն...

Բացի էներգիտիկ ոլորտի համար պատասխանատու նախարարության ներկայացուցիչներից ով ասես իր «պրոֆեսիոնալ» կարծիքը չհայտնեց և մեկնաբանություններ չարեց տեղի ունեցած ֆորս մաժորային իրավիճակի կապակցությամբ...

Եթե Փաշինյանի նախարարներն այսպիսի բազմաֆունկցիոնալ էին, ապա կարելի էր նախարարությունների թիվն ընդհանրապես հասցնել 2-3...

Չնայած, Փաշինյանը պարտավոր էր իր քայլողներին աշխատանքով ապահովել, բայց լավ կլիներ նաև նրանց զգուշացներ, որ ամեն մեկը գոնե իր ոլորտի վերաբերյալ մեկնաբանություններ անի, քանի որ ուղղակի զավեշտալի է, երբ նույնիսկ սեփական ոլորտին չտիրապետող որոշ դիլետանտներ իրենցից շատ հեռու գնտվող ոլորտների մեջ են «քթները մտցնում»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից