Հայաստան Հասարակություն Պատահարներ 

Վեոլիա Ջուր ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքի խափանումը դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ

analitik.am

Հարգելի' բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ թեև հանրապետությունում էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրներն արդեն մեծ մասամբ լուծված են, սակայն դրա հետևանքով Վեոլիա Ջուր ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքի խափանումը դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ, ուստի խմելու ջրի ամբարները նույնպես ամբողջությամբ լցված չեն, քանի որ դա ժամանակատար գործընթաց է և ենթադրում է ժամանակատար աշխատանք: Դա է պատճառը, որ հանրապետության որոշ հատվածներում դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել գրաֆիկով սահմանված ջրամատակարարումը:

Այս պահին նույնպես մեր ընկերության աշխատակիցները օպերատիվ կերպով աշխատում են խնդիրը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ: Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

 

Նույն շարքից