Հուլիսի 10-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով։ Այրվել է Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: