Քաղաքական Միջազգային 

Հունական մամուլ. «Թուրքիան Կիպրոս է ուղարկել Գերմանիայից գնած տանկերը»

Հունական «Tovima» լրատվականը տեղեկություն է տարածել, որ Թուրքիան Գերմանիայից գնած 42 միավոր Leopard-2A4 տեսակի տանկերը գաղտնի կերպով Էդիրնեից ուղարկել Է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն:

Հունական լրատվական կայքի փոխանցմամբ` տանկերը ռազմամթերքի հետ միասին բեռնափոխադրող նավով ուղարկվել են  Լեֆքոշայի Դեղիրմենլիքի շրջան:

Ըստ աղբյուրի` Թուրքիայի ռազմական տեղաշարժերի պատճառը Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական հորատիչ նավերի կողմից իրականացվող աշխատանքներն են:

Նշվում է, որ Թուրքիայի համար արգելված են ԱՄՆ-ից և Գերմանիայից գնված ռազմամթերքի մատակարարումը Կիպրոսին:

Ermenihaber

Նույն շարքից