Հայաստան Քաղաքականություն 

Ըստ Դիանա Գասպարյանի՝ «Նոր Հայաստանում» կանայք քաղաքականության մեջ բավական խոցելի են

analitik.am

Ես քաղաքականություն մտնելիս գիտակցել եմ, որ սուտն ու բամբասանքն ինձ ուղեկցելու է: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ նշելով, որ Հայաստանում քաղաքականության մեջ հատկապես կանայք բավական խոցելի են:

Գասպարյանի խոսքերով, Էջմիածինն իսկապես բարդ քաղաք է. «Այն ունի իր յուրահատկություննեը: Բայց ես տեսնում եմ, որ քաղաքում կա ադեկվատ, իր առօրյայով ապրող բնակիչ: Կան բնակիչներ, ովքեր գիտակցում են, որ տարիներ շարունակ ծառացած խնդիրները չեն կարող լուծվել մի քանի ամսում: Ես ընտրվել եմ նոյեմբերին միայն, իսկ դրանից առաջ պաշտոնակատար եմ եղել: Պաշտոնակատարի լիազորությունները շատ սահմանափակ են: Ես ընտրվել եմ 5 տարի ժամանակով»:

Քաղաքապետ Գասպարյանը նշել է, որ ինքը վարչապետի թեկնածուն է եղել, ինչը շատ էական գործոն է եղել իր ընտրության համար. «Ձայն տալով ինձ՝ վարչապետի թիմի ներկայացուցչին՝ քաղաքացին գիտակցել է, որ քաղաքապետ ընտրում է առնվազն 5 տարով: Ես ժամանակ ունեմ իմ աշխատանքով ցույց տալու, որ ծառայում եմ էջմիածնեցուն: Հավատացնում եմ, որ դա դաժան ու ծանր աշխատանք է»:

Նույն շարքից