Հայաստան Քաղաքականություն 

Նախարարը, պատգամավորը հեռու նստած վերացական կերպարներ են. Դիանա Գասպարյան

analitik.am

Եթե փող չես տանելու, պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը շատ դաժան աշխատանք են: Հանրայինի եթերում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է հաղորդավար Պետրոս Ղասզարյանը:

Գասպարյանը համաձայն է Ղազարյանի հետ: Նրա խոսքերով, համայքիք ղեկավարն առաջին օղակի պաշտոնյան է, ում մոտ մարդիկ գնում են բոլոր խնդիրներով. «Նախարարը, Ազգային ժողովի պատգամավորը, կառավարության անդամն ամեն դեպքում հեռու նստած վերացական կերպարներ են, իսկ համայնքի ղեկավարն ամենամոտ կանգնած պաշտոնյան է, ում դիմում են բոլոր հարցերով, և դժգոհությունները միշտ ամենաշատը լինում են այդ օղակից»:

Գասպարյանը նշել է, որ երբեմն նաև դիմում են հարցերով, որոնք համայնքի ղեկավար լիազորությունների շրջանակներում չեն. «Իհարկե փորձում ենք օգնել, աջակցել, սակայն համայնքի ղեկավարն ամենազոր չէ: Եվ այո, եթե թալանելու, անձնական շահ ստանալու որևէ նպատակ չունես, դա ծանր աշխատանք է: Ես իրոք շատ քննադատողների կհրավիրեի գեթ մեկ օր հայտնվել այդ աշխատասենյակում, պարզապես ներսից տեսնել խնդիրները, աշխատանքը, հետո ազնվորեն ավելի օբյեկտիվ գնահատականներ տալ»:

Նույն շարքից