Հասարակություն 

Վարորդական իրավունքի C կարգ ստանալու ձևը կփոխվի. Փոփոխություններ կլինեն նաև տեխզննության հարցում

analitik.am

Վարորդական իրավունքների C կետի մասով հիմա հանրային քննարկում է ընթանում: Մենք ուզում ենք անել այնպես, որ այն ստանալու համար վարորդը մասնակցի լրացուցիչ դասընթացների, որից հետո հնարավորություն կունենա քննություն հանձնել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, խոսելով տեխզննության մասին, ասաց, որ լրջագույն աշխատանք է տարվել ընթացակարգը պարզեցնելու, որոշակի դետալների անսարքության դեպքում շահագործումն արգելելու մասով և այլն:

Նախարարի խոսքերով, համապատասխան նախագիծը պատրաստ է, համակարգն առաջիկայում կդրվի շրջանառութան մեջ. «Դա լուրջ մեխանիզմ է: Հաշվի են առնվել տարբեր երկրների փորձերը: Տեխզննությունը, կախված ավտոմեքենայի տարիքից, կարվի տարբեր պարբերականությամբ: Եթե մեքենան նոր է, հաճախականությունը քիչ կլինի: Ամբողջ աշխատանքը փոխանցվել է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն: Կարծում եմ, որ այն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին առաջարկեց սինխրոնիզացնել ԱՊՊԱ ստանալու և տեխզննության գործընթացները, այն մեքենան, որը չունի ներմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա:

Վարչապետին դուր եկավ առաջարկը: Այդպես ապահովագրական ընկերությունները կիմանան, թե ինչ ավտոմեքենա են ապահովագրում:

Նույն շարքից