Հասարակություն 

Փրկարարները ճնճղուկի ձագին տեղավորել են բնի մեջ

analitik.am

Հուլիսի 10-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 48/3 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում գտնվող իր բնից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճնճղուկի ձագին տեղավորել են 2-րդ և 3-րդ հարկերի բնակարանների պատշգամբների միջնամասում գտնվող բնի մեջ:

Նույն շարքից