Հասարակություն 

Այս տարի ՀՀ ժամանած տուրիստները 120 միլիոն դոլար ավելի են ծախսել, քան՝ անցած տարի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժ կա: Ես կարող եմ ասել, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալներով ՀՀ ժամանած տուրիստները 120 միլիոն դոլար ավելի են ծախսել, քան՝ նախորդ տարի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, դիմելով Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց, որ Հայաստանում զբոսաշրջիկները պետք է իրենց անվտանգ զգան, քանի որ դա շատ կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար:

Ուժային կառույցների ղեկավարներն ընդունեցին հանձնարարություները:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին թվեր ներկայացրեց, թե առանձին-առանձին որտեղ ինչ աճ է գրանցվել: Նա մասնավորապես նշեց, որ 2019 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, 85 հազարով ավելացել է զբոսաշրջիկների քանակը:

Նույն շարքից