Հասարակություն 

Արդյո՞ք նպատակահարմար է նմանատիպ հարցերի քննարկումը ԱՄՆ քաղաքացու ներկայությամբ. Արա Վարդանյան

analitik.am

Մեկ իրավական հարց կա, հուսամ կօգնեք։ Ուրեմն մենք ունենք նոր Սփյուռքի Հանձնակատար։ Զարե Սինանյանի մասնագիտական և քաղաքական կարողությունների հետ հարց չունեմ։ Մարդը բավականին հետաքրքիր ճանապարհ է անցել և վստահորեն ի զորու է նախաձեռնել բարեփոխումներ։

Բայց, ինչպես գիտեք, ՀՀ կառավարության նիստերի ժամանակ լինում են նաև այսպես կոչված չզեկուցվող, գաղտնի հարցեր։ Այս հարցերը սովորաբար վերաբերում են մեր բանակին։

Հիմա հարց. Արդյո՞ք նպատակահարմար է նմանատիպ հարցերի քննարկումը ԱՄՆ քաղաքացու ներկայությամբ։ Եթե այո, ապա էլ ինչի՞ են գաղտնի։

Արա Վարդանյան

Նույն շարքից