Երբ մեր պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ դժավրությամբ էի ուզում հավատալ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունիսի 12-ից սկսել էէ աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը և երկու շաբաթ առաջ ստացվել է 18 F բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար. Սա իսկապես շատ լավ նորություն է: Այստեղ խնդիր ունենք շարունակելու աշխատանքը, որպեսզի ցիկլոտրոնը կարողանա զբաղվել նաև գիտական հարցերով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ասաց՝ երբ համակագն աշխատի, որակյալ դեղ ստացվի, հնարավոր կլինի քննարկել պետպատվերի շրջանակներում որոշակի պացիենտների համար այդ ծառայությունը գնելու հարցը: Այլ հարցերում Առողջապահության նախարարությունը լիազորություններ չունի, մանրամասներին նախարարությունը չի տիրապետում:
Փաշինյանի խոսքերով, դա լավ չէ, որ Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ: