Հասարակություն Տեսանյութեր 

Պաշտոնյաներն, իրավապահներին դիմելու փոխարեն, ստատուս են գրում. Խաչատրյանը՝ բռնության վերաբերյալ նամակների մասին

analitik.am

Ամբողջ հանրապետության տարածքում փորձում են մի կողմից գովազդի տեսքով ներկայացնել իբրև Ստամբուլյան կոնվենցիան դա լավ բան է, իբրև դա պաշտպանում է մեզ բռնությունից, մյուս կողմից այսպես ասած ադեկվատ, հակսացող և գիտակից մարդիկ բարձրաձայնում են այն բոլոր խնդիրները, որոնք Ստամբուլյան կոնվեցիան մտցնելու է մեր կյանք, եթե այն վավերացվի մեր հանրապետությունում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի նախկին ավագանու ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանը։

Խաչատրյանն անդրադարձավ նաև այս տարվա հուլիսի 2-ից համացանցում աժոտաժ ստեղծած մի իրադարձության մասին, որը բռնության ձայնը հեշթեգով սկսեց հրապարակվել Լյուսի Քոչարյան անունը կրող օգտատերը․ «Այս տիկինը սկսեց իր էջում տեղադրել պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր, իհարկե դրանք ամբողջությամբ կան, պահպանված են արխիվներում և այս հարցով ես դիմել եմ ոստիկանություն։ Ի՞նչն է տարօրինակ, կարդալով նման բովանդակությամբ նյութեր, որոշ պաշտոնյաներ, այդ թվում նաև Արսեն Թորոսյանը, հավանաբար մյուսներն էլ, փոխանակ դիմելու իրավապահ մարմիններին իրենց կարծիքն են հայտնում ստատուսի տեսքով։ Հարգելիներս, եթե կան տվյալ նամակները, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, չէ՞ որ սա մեր քրեական օրենսգրքի հոդվածների կոպտագույն խախտում է, դուք ինչպե՞ս եք կարողանում հանգիստ նստել տանը և չդիմել ոստիկանություն։ Սա իհարկե իրենց ոչ ադեկվատության նշան կարող եմ գնահատել»,-ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը նշեց, որ ինքը կարդացել է այդ նամակները և տեսել է դրանց բովանդակության մեջ բազմաթիվ խնդիրներ, որոնք պատժվում են ՀՀ քրեական օրենսգրքով․ «Ես դիմել եմ ոստիկանություն։ Ոստիկանությանը դիմելու առաջին պատճառն այն է, որ Լյուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր, կոնկրետ բառերով»,-ընդգծեց նա՝ ներկայացնելով, թե ինչ է իրենից ներկայացնում պոռնոգրաֆիկ նյութեր հասկացությունը։

«Պոռնկագրական բնույթի են համարվում այն նյութերը՝ հրատարակչական նյութեր, պատկերներ, այդ թվում էլեկտրոնային եղանակով կատարված, ֆիլմերը, տեսաձայնային և կամ տեսահոլովակները, ցանկացած առարկա կամ նյութ, ցանկացած կրիչի ձևով ներկայացված, որոնք կարող են տարածել տեղեկատվություն, որոնցում գռեհիկ, կոպիտ, նատուրիլաստական ձևով ցույց է տրվում սեռական ակտի կամ սեռական օրգանների անատոմիական և ֆիզիոլոգիական մանրամասնությունները»։

«Ես իհարկե ինձ թույլ չեմ տա հանցագործություն անել և այդ նյութերն այստեղ հրապարակել, բայց սրանք գնալու են ոստիկանություն և ես հույս ունեմ, որ ոստիկանության համապատասխան աշխատակիցները ճիշտ գնահատական կտան»։

Նույն շարքից