գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Հանրությունը թող իմանա, որ նախարարներն են Հայաստանում այլասերություն տարածում. Մարինա Խաչատրյան /տեսանյութ/

Ես չեմ ասում, որ մեր հանրությունը բռնարար է։ Ես համարում եմ, որ Հայաստանում, ընտանիքներում գուցե մեր ավանդապաշտությունը շատ է և ես դա գնահատում եմ։ Այո, կինը պետք է այդ դերն ունենա։ Եվ այո, ես ուզում եմ, որ հայ տղամարդը, իմ տղամարդն ինձ պաշտպանի, և վստահ եմ, որ Հյաստանում կանանց մեծամասնությունն է դա ուզում։ Մենք ապահով ենք զգում մեզ մեր տղամարդկանց թիկունքում։ Ի՞նչ եք բերել մեր տղամարդկանց բռնարար եք ներկայացնում, եթե դուք ունեք խնդիրներ տղամարդկանց հետ դա ձեր խնդիրն է, գուցե դուք հոգեբանի կարիք ունեք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց Երևանի նախկին ավագանու ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանը։

«Նույն Լյուսի Քոչարյանն ասում է, որ հոգեբանների և սեքսոլոգների կոնսուլտացիաներ կանի, ես շատ լավ գիտեմ իրենց սեքսոլոգին, ով հանդիսանում է հետերոսեքսուալ, գուցե և զոոֆիլ է հանդիսանում, դա չեմ կարող պնդել, բայց չեմ բացառում, իմանալով այդ մարդուն։ Ի՞նչ հեքիաթ եք պատմում, ամբողջ օրը գարդասիլի գովազդով են զբաղվում, հիմա էլ եկել ասում են եկեք ձեզ տանենք հետերոսեքսուալ սեքսոպաթոլոգի մոտ»,-ասաց Խաչատրյանը։

Վերջինիս խոսքերով շատ կարևոր մի փաստ կա Լյուսի Քոչարյանի վերջին երկու նամակի վերջում, որտեղ խոսվում է «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին․ «Այսինքն այստեղ հստակ գիծ է տարվում, որ այդ գիրքնն անհրաժեշտ է»։

Խաչատրյանն ապա նշեց, որ Լյուսի Քոչարյանը նամակ է գրել չորս նախարարի․ «Ես այս մարդկանց անունը պետք է բարձրաձայնեմ, և հանրությունը պետք է իմանա, թե ովքեր են Հայաստանում այլասերումներ քարոզող նախարարները։ Լյուսի Քոչարյանը նամակ է գրել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին, Զարուհի Բաթոյանին, ով փաստորեն կարողանում է քայլել և կեղծ տեղեկատվություն է տրամադրում մեր հանրությանը և Ռուստամ Բադասյանին, ով վերջերս նշանակվեց արդարադատության նախարար, իհարկե հասկանալի է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու նկատառումներով։ Այս չորս անձինք ունեն որոշակի առողջական խնդիրներ, որոնց մասին իրենք են հայտարարել»,-ասաց Խաչատրյանը։

  • 45
  •  
  •  
  • 6
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    52
    Shares

Նույն շարքից