Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլը մա՞րդ է, թե՞ մարդ չի․ Մարդիկ են վառվում, ինքը կնոջ հետ սելֆի է անում, դա ղեկավարի արա՞րք է․ Խաչատրյան /տեսանյութ/

analitik.am

Վարչապետ Փաշինյանը դեռ չկա 45 տարեկան, իր կինը դեռ չկա 45 տարեկան, իրենց դուստրը, տղան, իրենք ստացե՞լ են գարդասիլ,  թե՞ իրենց ցեղը պետք է շարունակվի, մյուսներինը՝ ոչ։ Միայն խոսելով չի, ինքը միայն խոսում է։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հարց բարձրացրեց Երևանի նախկին ավագանու ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանը։

«Փաշինյանն ասում է համասեռամոլը մա՞րդ է, թե՞ մարդ չի կամ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ մարդ չի։ Մարդու երկու ձևակերպում, բնորոշում ունենք, մեկն անատոմիական, մյուսը՝ մարդն իր էությամբ։ Հիմա ես հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ Ռամիլ Սաֆարովը մա՞րդ է, թե մարդ չի, ի՞նչ է նա արել, դա մարդկայի՞ն է, թե՞ մարդկային չի, բայց հերոսացրեցին չէ՞ Ադրբեջանում, այդ հարցին որ պատասխանի կասեմ տրանսգենդերն ով է։ Կամ որ գորշ գայլերը եկան մեր տատիկ պապիկների ականջները կտրեցին, մարդի՞կ են, թե՞ մարդիկ չեն։ Ընդհանրապես Նիկոլը մա՞րդ է, թե՞ մարդ չի»,-հարցրեց նա։

Խաչատրյանն անդրդարձավ նաև Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի ժամանակ զոհվեց յոթ մարդ՝ նշելով, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ սելֆիներ էր անում Սինգապուրում․ «Մեր մոտ մարդիկ են այրվում, մահանում են, ինքն իր կնոջ հետ սելֆի է անում, դա ղեկավարի՞ արարք է։ Իրենք չեն հասկանում, իսկ եթե հասկանալով են անում իրենց կախաղանն էլ է քիչ, որովհետև դա ղեկավարի խոսք չի, ղեկավարի արարք չի, ես չեմ պատկերացնում Թրամփը կամ Պուտինը չթողեր հետ գնար իր երկիր»։

Նույն շարքից