Հասարակություն Տեսանյութեր 

Այս մարդկանց չանվանեք ԼԳԲՏ համայնք, իրենք համայնք չեն․ Հայաստանը հասել է «օվերտոնի պատուհանի» վերջին փուլին․ Խաչատրյան /տեսանյութ/

analitik.am

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ո՛չ մեր ժողովուրդն է պատրաստ, ո՛չ մեր սահմանադրությունն է դա թույլ տալիս, դա հակասահմանադրական կոնվենցիա է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի նախկին ավագանու ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնական շեշտը և հիմնական հարվածը դրվում է մարզերի վրա․ «Մեր մարզերի մանկապարտեզներում, հատկապես դպրոցներում իրականացվում է քարոզչական աշխատանք այս խմբի մարդկանց կողմից։ Ես փաստաթղթավորված ասում եմ, որ այս պրոցեսին մասնակցում է նաև Հայաստանի Կարմիր Խաչը։ Նրանք լեկցիաներ է կազմակերպում մեր մարզերում, և այս բովանդակությամբ բացատրում են, թե որն է սեռի և գենդերի տարբերությունը՝ պատրաստելով մեր երեխաներին Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը։ Ես սա դատապարտում եմ»։

Խաչատրյանի խոսքերով տվյալ անձինք, այդ խմբին պատկանող մարդիկ նաև ամառային դպրոցներ են կազմակերպում 3-6-րդ դասարանի երեխաների համար, որտեղ գրված է, որ երեխաներին սովորեցնելու են մայրենի լեզու և մաթեմատիկա․ «Բայց մենք հասկանում ենք, որ այդ առարկանները շատ հարաբերական հասկացություններ են իրենց պարագայում»։

Խաչատրյանն անդրադարձավ նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին՝ նշելով, որ պետք չէ նրանց անվանել համայնք․ «Իմ հորդորը և կոչը կլինի բոլորին, որպեսզի այս մարդկանց չանվանենք ԼԳԲՏ համայնք, իրենք համայնք չեն։ Մենք հասել ենք «օվերտոնի պատուհանի» վերջին փուլին, այսինքն այնտեղ 3-4-րդ փուլում արդեն այս մարդկանց անուն է տրվում, իրենք այդ անունն ընտրել են համայնք, և մենք այդ անունը պետք է վերացնենք։ Իրենք համայնք չեն, իրենք սովորական գոմիկներ են, մեր բոլորի նման մարդիկ են, բայց իրենց համայնք անվանել, ստատուս տալ պետք չի։ «Օվերտոնի» նախավերջին փուլն այն է, որ շատ հայտնի հանրային մարդ, ով վստահություն է վայելում արդեն չեքզոքություն է դրսևորում։ Եվ մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, երբ ինքն ասում է՝ ասեք ինձ համասեռամոլը մա՞րդ է, թե՞ մարդ չի, այսինքն ինքը չեզոքություն է դրսևորում»։

Նույն շարքից