Միջազգային Քաղաքականություն 

Եվրամիությունը Թուրքիային թողնում է առանց փող

analitik.am

Հաջորդ տարի Եվրամիությունը դադարեցնելու է Թուրքիայի հետ առևտրի ոլորտում մի շարք բանակցությունները, և սառեցնելու է տրվող ֆինանսավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դա տեղի է ունենալու, քանի որ Անկարան անօրինական ձևով  սկսել է գազ փնտրել Կիպրոսի ջրերում:

Գործակալության տեղեկություններով, որոշումը դեռ կարող է փոխվել: Իսկ եթե Թուրքիան շարունակի իր գործողությունները, Եվրամիությունը պատրաստ է կիրառել ավելի կոշտ միջոցներ:

Հարկ է նշել, որ Եվրամիությունում փորձում են զգուշավորություն ցուցաբերել Թուրքիայի մասով որոշումներ կայացնելիս, քանի որ ՆԱՏՕ-ի անդամներից մի քանիսն ամբողջությամբ կախվածություն ունեն թուրքական էներգետիկայից, դրա համար պետք չէ սպասել, որ մասշտաբային պատժամիջոցներ կլինեն:

Նույն շարքից