Հասարակություն 

Մերձմոսկովյան Միտիշչիում ջերմաէլեկտրակայանի հրդեհից տուժածների թիվն աճել է

analitik.am

Մերձմոսկովյան Միտիշչիում ջերմաէլեկտրակայանում հրդեհի արդյունքում տուժածների թիվը 14:00-ի դրությամբ հասնում է 9-ի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ավելի վաղ հայտնվում էր 8 տուժածի մասին:

Տուժածների մոտ առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ կան, բոլորին առաջին օգնություն է ցուցաբերվել:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից