Հասարակություն Տեսանյութեր 

Ըստ օդում կախված լուրերի, Հայկ Մարությանը հրաժարական է տվել. Խաչատրյան /տեսանյութ/

analitik.am

Ինձ երբեք որևէ իշխանություն չի ասել մի խոսի՝ ոչ նախորդ իշխանությունը, ոչ՝ այսօրվա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երևանի նախկին ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքերով, ինքը միշտ խոսում է տրամաբանված ու փաստերով. «Ես միտում եմ տեսնում, որ կարող է հարձակում լինել մամուլի ազատության վրա: Այս իշխանություններն ինչո՞վ են տարբերվում նախկիններից: Նախկիններն ալան-թալան էին անում, նրանց ժամանակ Ազգային ժողովում գողականներն էին, իսկ հիմա մանկապատանեկան խմբակն է նստած: Ոնցոր այն ժամանակ, այնպես էլ հիմա կան ադեկվատ կորիզներ»:

Բանախոսի կարծիքով, նախկինները, որոնք ճանապարհ անցած էին ու փորձ ունեին, կարողանում էին մեկ զանգով հարց լուծել, իսկ ներկաները դա էլ չեն կարողանում անել. «Սրանք էլ են յուրացնում միջոցները: Ես օդում կախված լուրեր ունեմ, որ նույն Հայկ Մարությանը Սանիտեքի հետ գործարքի մեջ է: Օդում կախված լուրերի համաձայն Հայկ Մարությանն ընդհանրապես չի պաշտոնավարում, այսինքն հրածարական է տվել, բայց մեզ չեն ասում: Պետք է պարզել այս բոլոր հարցերը»:

Խաչատրյանը նշել է, որ մամուլի ազատությունը վտնագված է, որովհետև ինչպես հարձակում եղավ իշխանության մյուս թևերի վրա, այնպես էլ լինում է մամուլի վրա:

Նույն շարքից