Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Հյուսիսային Կորեայում իշխանափոխություն է տեղի ունեցել

Երկրի Սահմանադրությունում կատարված փոփոխությունից հետո Կիմ Չեն Ընը դարձել է Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձան, Հյուսիսային Կորեայի ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահը հանդիսանում է երկրի գերագույն առաջնորդը, որը ներկայացնում է պետությունը: Այդ պաշտոնը հիմա զբաղեցնում է Կիմ Չեն Ընը: Մինչ այդ երկրի ֆորմալ առաջնորդը Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Ցոյ Ռեն Հեն էր:

Նշենք, որ մինչև 2016 թվականը Կիմ Չեն Ընն ուներ բարձրագույն ղեկավարի, կուսակցության առաջնորդի, Հյուսիսային Կորեայի բանակի և ժողովրդի առաջնորդի, Գերագույն հրամանատարի, մարշալի, պատգամավորի, մեծ ժառանգորդի կոչումները: Դրանից հետո նա ղեկավարեց նաև պետական խորհուրդը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից