Հասարակություն 

Վերջին միջադեպերից հետո Մերկելը նստած է լսել Գերմանիայի և Դանիայի հիմները

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսոնի հետ հանդիպմանը նստած է լսել երկու երկրների հիմները: Այս մասին հայտնում է Der Tagesspiegel-ը: Դանիայի վարչապետը նստած է եղել Մերկելի հարևանությամբ:

Պարբերականը ենթադրում է, որ երկրների վարչապետերը նստած են լսել հիմները՝ կապված վերջին պաշտոնական հանդիպումների ժամանակ կանցլեր Մերկելի մոտ ցնցումների հետ:

Այսօր՝ ավելի վաղ, Մերկելը հայտարարել էր, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր առողջությանը՝ ինչպես որպես երկրի ղեկավար, այնպես էլ՝ որպես անձ:

Նույն շարքից