Հասարակություն 

Իմ վախը վաղուց չափված է. Նաիրա Զոհրաբյանը չի վախենում իրեն վառելու կոչերից

analitik.am

Վերջերս ակտիվ քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան: Կոնվենցիայի վավերացումը պահանջող ԼԳԲՏ համայնքի մի քանի ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանց շահերը պաշտպանող տարբեր ակտիվիստներ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա, վերջինիս ձևակերպմամբ, հարձակում են սկսել: Օրինակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը պահանջում է, որ տիկին Զոհրաբյանը մանդատը վայր դնի, իսկ մեկ այլ ակտիվիստ՝ Աշոտ Գևորգանն, իր ՖԲ էջում նրան այրելու և երկրից վռնդելու կոչեր էր արել:

Analitik.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Լիլիթ Մարտիրոսանն ու իր համախոհներն իրեն մանդատ չեն տվել, որ հիմա էլ պահանջում են, որ իր պատգամավորական մանդատը վայր դնի:

Հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում այդ կոչերին և չի կարծո՞ւմ, որ այս ամենով պետք է զբաղվի ոստիկանությունը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ նմանօրինակ հայտարարություններին առնվազն քամահրանքով է վերաբերվում. «Ինչ վերաբերվում է ինձ այրելու, մորթելու և երկրից վտարելու կոչին, ապա ասեմ, որ իմ վախը վաղուց չափված է: Ինձ այրելու կոչեր անող անձնավորությունն առանձնապես օրիգինալ չէ, որովհետև դեռևս իմ լրագրողական գործունեթյան շրջանից, տարատեսակ պերսոնաժներ միշտ սպառնացել են ինձ այրել, մորթել, քառատել և նմանատիպ տարբեր քայլեր ձեռնարկել: Այս ամենն ինձ համար նորություն չէ, ուստի որևէ կերպ չեմ պատրաստվում դրանց արձագանքել: Իսկ եթե ոսիկանությունը պատրաստ է այդ կոչերին արձագանքել, դա նրանց գործն ու իրավասությունն է»:

Ինչ վերաբերվում է իր անձի հանդեպ վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի ագրեսիվ վարք դրսևորելուն, ԲՀԿ խմբակցության պատգավորն ասաց, որ իր կարծիքով, որևէ հայտարարություն չի արել, որն էլ կարող էր հիմք հանդիսանալ, որ որևէ սոցիալական խումբ նման ագրեսիվ վարք դրսևորեր. «Մեր երկրում որևէ խավ չպետք է կարծի, թե իր իրավունքներն ավելի առավել են, քան մնացյալ իրավունքները, դա այդպես է, ես որևէ կերպ իմ համոզմունքները չեմ զիջելու: Ի պատասխան իրենց հայտարարությունների, ասեմ, որ ես կրակում չեմ այրվում, ջրում չեմ խեղդվում, այնպես, որ իզուր են իրենց ավելորդ էներգիան ու էմոցիաները ծախսում իմ հասցեին սպառնալիքներ հնչեցելու համար»:

Այսօր Երևանում տիկին Զոհրաբյանը հանդիպել է ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Մեր հարցին քննարկվել է ադյոք Ստամբուլյան կոնվենցիան այդ հանդիպման ժամանակ, տիկին Զոհրաբյանն ասաց, որ մի շարք հարցեր են քննարկել, այդ թվում նաև Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագիրը, որը ներառում է մարդու իրավունքրի հետ կապված բազմաթիվ հարցեր. «Քննարկվել են նաև ԵԽ կոնվենցիան, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին հարցերը, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:

Ես ներկայացրել եմ հանրային մթնոլորտը կոնվենցիայի շուրջ, ներկայացրել եմ նաև հանրության մեջ առկա մտահոգություններն ու մտավախությունները հարցի վերաբերյալ:

Կարծում եմ, որ այս պահին վաղ է կոնվենցիայի հետ կապված ավելի խորը քննարկումներ անելը:

Ինձ համար հասկանալի չէ նաև այն, թե ինչու միանգամից աղմուկ բարձրացավ, և կոնվենցիան այսպես արագ մտավ մեր օրակարգ: Կարծում եմ պատճառն այն է, որ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարն իր ՖԲ էջում շատ ոգևորությամբ արձանագրեց, թե շուտով կոնվենցիան կընդունվի, և բոլոր հարցերը կլուծվեն»:

Տիկին Զոհրաբյանը հավելեց, որ իր կարծիքով, կոնվենցիան դեռևս շատ երկար ճանապարհ պետք է անցնի. «Պետք է գնա ՍԴ , ՀՀ ՍԴ-ն պետք է տա իր եզրակացությունն այն մասին՝ արդյո՞ք այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից