Քաղաքականություն 

Այս խորհրդարանը միջազգային հարաթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն. Աշոտյան

analitik.am

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել է Լեհաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից, ասելով, որ տպավորություն էր, թե հանձնաժողովի ղեկավարը դեռ Աշոտյանն է:

Հիշեցնեմ պարզապես, այդ ձևաչափը սկիզբ է դրվել հենց իմ նախաձեռնությամբ, իսկ առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարվա մարտին Երևանում: Իմ լեհ գործընկերների հետ հարաբերությունները պահպանվում են առ այօսր:

Ուստի մի զարմացեք, այս խորհրդարանը միջազգային հարաթակներում մեր ջանքերի շնորհիվ ստացել է լավ ժառանգություն, որը պետք է ոչ թե մսխել, այլ պահպանել և զարգացնել:

Լուսանկարը՝ 19.03.2018:

 

Նույն շարքից