Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան որոշել է ռուսական C-400-ներով շրջապատել Սիրիային

analitik.am

Թուրքիան մտադիր է Ռուսաստանից ստացած C-400 համակարգերի առաջին խմբաքանակը տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Milli Gazete-ն:

Թուրքական իշխանությունները, մանրամասն ուսումնասիրելով հարցը, որոշել են ռուսական համակարգերը տեղակայել Շանլիուրֆա քաղաքի մոտ գտնվող Բիրեջիկ շրջանում: Պարբերականը գրում է, որ այս տարածքը մոտավորապես գտնվում է թուրք-սիրիական 911 կմ ձգվող սահմանի մեջտեղում: Բիրեջիկից դեպի հարավ ընկած է սիրիական Հալեպը:

Երկրորդ մարտկոցը տեղակայվելու է Մերսինի մոտ, կամ Հաթայում, որը ևս Հալիպին սահմանակից է:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ռուսական համակարգերի առաջին խմբաքանակն արդեն Թուրքիայում է: Այն տեղափոխել են ռուս մասնագետները: Հիմա C-400-ները գտնվում են Անկարայում և Մալաթիայում:

Նույն շարքից