Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը հեռացրել է Սաուդյան Արաբիային իր ընկերների ցանկից

analitik.am

ԱՄՆ Սենատը ներկայացրել է մի օրինագիծ, որը սահմանափակումներ է մտցնում Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքում:

«Սաուդյան Արաբիայի վարքագիծը պետք է փոխվի։ Իմ միջնորդական օրինագիծը վերաբերում է մեր երկրներում միջև եղած լարվածությանը և նպատակ ունի փոխել այդ վարքագիծը»,-թվիթերյան իր էջում գրել է նախագծի հեղինակներից մեկը՝ Ջեյմս Ռիշը:

Փաստաթղթի հեղինակները պահանջել են վերանայել միջպետական հարաբերությունները։ Դրա պատճառը հանդիսացել է մարդու իրավունքների խախոտւմը և Եմենում սաուդցիների կողմից կատարված գործողությունները։

Հայտարարության համաձայն Սաուդյան Արաբիային կդադարեցվի տրամադրվել վիզա, իսկ արաբական երկրների քաղաքացիները կսահմանափակվեն՝ ԱՄՆ-ում սեփականության նկատմամբ իրավունքից, ինչպես նաև կվերանայվեն թռիչք իրականացնելու լիցենզիաները։

Նույն շարքից