Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է Bottle Cap Challenge-ին՝ բացելով շշի խցանը ոտքի մեկ հարվածով /Տեսանյութ/

analitik.am

Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է Bottle Cap Challenge-ին: Տեսահոլովակը հրապարակվել է շվեդ ֆուտբոլիստի ինսթագրամյան էջում:

Վերջինս իրականացրել է մարտահրավերի դասական տարբերակը՝ բացելով շշի խցանը ոտքի հարվածովը: 37-ամյա մարզիկի հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը հիշեցրել են Իբրահիմովիչի տեքվոնդոյի հմտությունների մասին:

Նշենք, որ հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Իբրահիմովիչը դարձել է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նախորդ մրցաշրջանի ընթացքում հարձակվողը վաստակել է 7.2 մլն եվրո:

Իբրահիմովիչը հանդես է եկել այնպիսի գրանդներում ինչպիսիք են իտալական «Միլան», « Ինտեր» ևն«Յուվենթուս», իսպանական «Բարսելոնա», «ՊՍԺ» և «Մանչեսթեր Յունայթեդ»:

Շվեդիայի ազգային հավաքականում նա անցկացրել է 116 խաղ և դարձել է 62 գոլի հեղինակ։

Նույն շարքից