Միջազգային Քաղաքականություն 

Տարածաշրջանային իրավիճակը չպետք է ավելի լարել. Մարիա Զախարովա

analitik.am

Հորմուզի ծոցում իրավիճակը չպետք է լարել, առանց այդ էլ այն զարգանում է դրամատիկ սցենարով։ Այս մասին հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Տարածաշրջանային իրավիճակը չպետք է ավելի լարել, առանց այդ էլ այն զարգանում է դրամատիկ սցենարով։ Մենք տեսել ենք, որ ոչ միայն հռետորաբանության, այլ նաև կոնկրետ գործողությունների աստիճանը բարձրացել է մինչև բարձր նիշ:

Մենք հրաշալի հասկանում ենք և՛ այդ մոտեցման, և՛ հետևանքների անհեռանկար լինելը, որոնց կարող է հանգեցնել դա: Պետք է լարվածությունը չմեծացնել տարածաշրջանում, պետք է այնպես գործել, որ իրավիճակը մտնի բանակցային գործընթաց»,-հայտարարել է Զախարովան:

Նույն շարքից