Կողոպուտ է տեղի ունեցել Բիյսկի բանկերից մեկ մասնաճյուղում։ Նշվում է, որ հանցագործը շահագրգռված չի եղել հափշտակել կանխիկ գումար, քանի որ բանկոմատում տեղադրել է պայթուցիկ սարք:
Միջադեպը տեսանկարահանել է բանկի անվտանգության տեսախցիկները: Կադրերում երևում է, որ հանցագործը տեղադրում է բանկոմատում պայթուցիկ սարք, որից հետո տեղի է ունենում ուժգին պայթյուն: Նշվում է նաև, որ պայթյունի արդյունքում վնասվել է ոչ միայն բանկոմատը, այլև ֆինանսական հաստատության գրասենյակը:
Հինգ հարկանի շենքի բնակիչներն առաջինն են ահազանգել ոստիկանությանը, որտեղ էլ գտնվում է բանկի մասնաճյուղը: Վնասի չափը դեռ հայտնի չէ:
«Ներկայումս միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ, դեպքի վայրում գտնվող մասնագետներն աշխատում են, ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն»,-մեկնաբանել է Ալթայի շրջանի ՌԴ ներքին գործերի նախարարությունը: