Հասարակություն Միջազգային 

Բրիտանացին փորձել է մտնել Եղիսաբեթ II-ի ննջարան․ Վերջինս բերման է ենթարկվել

analitik.am

Մեծ Բրիտանիայի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ինքնությունը չպարզված անձի, որը ենթադրաբար փորձել է կրկնել 1982 թվականին Մայքլ Ֆագանի արարքը, որին հաջողվել էր ներխուժել թագավորական ննջարան։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Իրավապահ մարմինները հայտնում են, որ վերոնշյալ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 11-ին։ Տղամարդուն հաջողվել է բարձրանալ Բուքինգհեմյան պալատի պարիսպի վրա և մտնել թագավորական պալատի տարածք։

Նշվում է, որ տղամարդը բերման է ենթարկվել չորս րոպե անց այն բանից հետո, երբ թակել է պալատի դուռը։ Իսկ թե մինչև բերման ենթարկելը որքան ժամանակ է տղամարդուն հաջողվել մնալ պալատի տարածքում հայտնի չէ, ինչպես նաև այն, թե ինչ նպատակով է վերջինս ներխուժել թագավորական տարածք։

Հիշեցնենք, որ թագուհու ննջարան ներխուժած տղամարդը՝ Մայքլ Ֆագանը հայտնի է դարձել 80-ականներին, երբ վերջինիս հաջողվել է ներխուժել Եղիսաբեթ երկրորդի ննջարան։ Տղամարդը պարզապես ցանկացել է զրուցել թագուհու հետ և դա նրան հաջողվել է։

Նույն շարքից