Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկիի խորհրդականն առաջարկել է անվանափոխել Ռուսաստանը

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքական հարցերով խորհրդական Նիկիտա Պոտուրաևն առաջարկել է անվանափոխել Ռուսաստանը և ռուսաց լեզուն։ Այս մասին վերջինս հայտարարել է «Ukrlife.TV» հեռուստաալիքի եթերում։

Պոտուրաևն առաջարկել է ռուսերեն լեզուն անվանել ռուսական: Նա կարծում է, որ Ռուսաստանում և Ուկրաինայում առկա են տարբեր դիալեկտներով ռուսերեն լեզու, ուստի դրանք պետք է օգտագործել տարբեր անուններով:

«Մենք պետք է վերանվենք այն [լեզուն]: Օրինակ, ասել, որ մենք ունենք [Ուկրաինայում] ռուսաց լեզու, իսկ այնտեղ [Ռուսաստանում] ռուսերեն »,-ասել է քաղաքագետը:

Պուտուրաևը նաև ասել է, որ Ուկրաինայի քարտեզներում Ռուսաստանը պետք է անվանվի Մոսկովիա․ «Նրանք ուզում են չէ՞ վերադառնալ իրենց արմատներին։ Եկեք օգնենք նրանց, վերադարձնենք ռուսներին իրենց պատմական բազմազանությունը»,-ասել է նա:

Նույն շարքից