Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Ուկրաինացի հաղորդավարը հարձակվել է Զելենսկիի վրա և մեղադրել նրան ոչ ադեկվատ պահվածքի համար /Տեսանյութ/

analitik.am

Ուկրաինական «112» հեռուստաալիքի հաղորդավար Դենիս Ժարկիխը կտրուկ է պատասխանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից հնչած արտահայտություններին։ Իր մեկնաբանությունը վերջինս հնչեցրել է «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում։

Ժարկիխի խոսքերով, Զելենսկին արդար չի եղել, երբ մեղադրել է լրագրողներին․ «Ես քվեարկել եմ Զելենսկիի օգտին, իսկ հիմա խոսում եմ ոչ ադեկվատ մարդու հետ»,-հայտարարել է հաղորդավարը՝ հավելելով, որ չի հանդիսանում «ազգի ստրուկ»։

Ավելի վաղ, Զելենսկին անդրադարձել էր ուկրաինական մի շարք հեռուստաալիքների՝ կոչ անելով վերջիններիս հիշել, որ նրանք հանդիսանում են «Մեդվեդչուկի հավաքածու» կամ հեռուստաալիքների տերերրի «ստրուկներ»։

Ժարկիխն իր ելույթի ժամանակ նշել է նաև, որ խղճում է Ռուսաստանին, ինչպես նաև Ուկրաինային։ Վերջինս ասել է, որ չի կարող դատապարտել ռուս քաղաքացիներին, ինչպիսին էլ լինի նրա վերաբերմունքը Ռուսաստանում կատարվող քաղաքական իրադարձությունների նկատմամբ։

Նույն շարքից