Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն կիրառել է սանկցիաներ Վենեսուելլայի նկատմամբ

analitik.am

ԱՄՆ-ն կիրառել է սանկցիաներ Վենեսուելլայի ռազմական հետախուզության գլխավոր վարչության նկատմամբ: Որոշումն ընդունել է Ֆինանսների նախարարությունը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ամերիկյան կողմը սառեցրել է ուղղակի կամ անուղղակի կերպով բաժնին պատկանող բոլոր ակտիվները: Սանկցիաները կապված են Վենեսուելլայի ռազմածովային ուժերի կապիտան Ռաֆայել Ակոստայի մահվան հետ, ով մահվանից առաջ մեկ շաբաթ կալանքի տակ էր: Կապիտանի ընտանիքը, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները մեղադրել են Վենեսուելլայի իշխանություններին Ռաֆայել Ակոստային տանջամահ անելու մեջ:

ԱՄՆ-ի Ֆինանսների ղեկավար Սթիվեն Մնուչինը այս փաստը անվանել է անթույլատրելի ու աններելի ու ավելացրել է, որ իրենց բաժինը փորձում է վերջ տալ Վենեսուելլայի իշխանությունների անմարդկային պահվածքին:

Նույն շարքից