Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Ռուս հաղորդավարուհին եթեր է դուրս եկել վրացական գինով

analitik.am

Ռուսական «Дождь» հեռուստաալիքի հաղորդավարուհի Դարյա Պոլիգաևան եթեր է դուրս եկել վրացական գինով: Այս մասին տեղեկացնում է «Русская служба Би-би-си» - ին:

Նման կերպ հաղորդավարուհին բողոք էր արտահայտում Վրաստանից Ռուսաստան արտահանվող խմիչքն արգելելու հավանական որոշմանը:

Նա նշել է, որ այս կերպ ցանկացել է ցույց տալ, որ իրենք համերաշխ են վրացիների հետ ու չեն ցանկանում վերադառնալ 2016թ-ի մթնոլորտին, երբ առաջին անգամ Ռուսաստանում արգելվեց վրացական գինին:

Պոլիգաևան նշել է նաև, որ նախապես չի պատկերացրել ինչ կստացվի, բայց արդյունքն իրեն հաճելիորեն զարմացրել է: Սոցիալական կայքերում նրան սկսել են ընկերության հայտեր ուղարկել բազմաթիվ վրացիներ, շնորհակալություն են հայտնել  և հրավիրել Վրաստան, արձագանքել է նաև վրացական մամուլը:

Նույն շարքից