Հասարակություն Միջազգային Պատահարներ 

Կալիֆորնիայում երկու դեռահաս փորձել են ներթափանցել միջուկային կենտրոն

Կալիֆորնիայում երկու դեռահաս փորձել են ներթափանցել միջուկային հետազոտությունների կենտրոն Vallecitos GE Hitachi -ի տարածք, բայց ձերբակալվել են: Դեռահասներին չի հաջողվել ձեռք բերել որևէ նյութ կամ տեղեկություն:

Այս մասին «РИА Новости» - ին հայտնել է Ալամեդա շրջանի ոստիկանությունը:

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել «Netflix» սերիալի երրորդ սեզոնի հեռարձակման ֆոնի վրա, որտեղ դեռահասները մուտք են գործում փակ պետական կառույցներ, որպեսզի բացահայտեն դավադրությունը և փրկեն աշխարհը:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից