Բարի օր Հասարակություն 

Փաշինյան ջան, ընկեր, իրավիճակին տիրապետո՞ւմ էս. Հաղորդում՝ հանցագործության մասին

analitik.am

Ստեփան Ատաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր չորս տարբեր կառույցներում, ներառյալ ՀՔԾ, հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին՝ թվով տասը պաշտոնական անձանց դեմ։ Երկրում, դե ֆակտո, իրավական համակարգ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, շունը տիրոջը չի ճանաչում։ Հասարակ քաղաքացին բացարձակ անպաշտպան ա ու անզոր։ Քննիչները, ոստիկանները, դատախազները, դատավորները ոնց ուզում, ինչ ուզում անում են, ասում են՝ «ուր ուզում էս՝ բողոքի»։ Ուր ասես բողոքում ես, բողոքը գնում ա նույն քննիչի, ոստիկանի կամ դատախազի մոտ։

Նույնիսկ մինչև ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ նման բան չկար կամ գոնե էս կարգի բացահայտ չէր, գոնե էն ժամանակ թաքուն էին անում կամ փորձում անօրինականը փաթեթավորել օրենքով։ Հիմա բացահայտ ասում են «թքած ունենք օրենքի վրա»։

Սա ԼՈՒՌ ՍԱԲՈՏԱԺ Է՛

Դատարանի որոշումը ձեռքս, ոստիկանները հրաժարվում են կատարել... ոչ մի օղակ չկա, որ կարողանա «տեր կանգնի» դատարանի որոշմանը... դատարանը ու քննչական մարմինները դարձել են կրկես՝ ով ուզում ենթարկվում ա, ով ուզում չէ։

Օրենքից, իրավունքներից խոսում էս՝ ծաղրում են։

Չգիտամ վերջը ինչ ա լինելու... ☹

Նիկոլ Փաշինյան_ ջան, ընկեր, իրավիճակին տիրապետում էս՞,
#Արդարադատություն լինելու Ա՞

Նույն շարքից