Հասարակություն 

«Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞». Ի՞նչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի հետ. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։

«Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, ուղղակի շատ «միապաղաղ» է անցում այս մի քանի օրը, զարմանալի է»,- հակադարձեցի:

«Երկրում չէր, եկել է արդեն ու տղամարդու իր խոսքը կասի»,- հայտնի ֆիլմի հերոսի պես կատակեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը։ «Չասացիք, էլի, թե ինչու է փոխվել»,- էլի դժգոհեցի ու գնացի։ Այս «հույժ» կարևոր հարցում օգնության հասան կառավարության մեր աղբյուրները։

Կառավարությունում էլ վերջին շրջանում տարբերություն են նկատում առաջվա և այսօրվա Նիկոլ Փաշինյանի միջև։ Ասացին, որ ավելի մտածկոտ է դարձել, երևի քիչ-քիչ ուզում է մտնել պաշտոնյայի «կաշվի» մեջ։ «Թե՞ օղակը շատ են սեղմում»,- սադրեցի։ «Երկիր ղեկավարելն ընդդիմության հանրահավաք վարել չէ, է՞»,- այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչը զայրացավ ու գնաց։ Թե ասա՝ ի՞նչ հարցրի, որ ջղայնացար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից