Քաղաքականություն 

Նոր պետն Աղվան Հովսեփյանի կադրերից է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության նախկին աշխատակից Արթուր Գոյունյանը երեկ վարչապետի հրամանով նշանակվեց քրեակատարողական վարչության պետ՝ փոխարինելով Արտյոմ Մխոյանին։

Նա դատախազության հնաբնակներից է։ 2017-ին անսպասելի ազատվեց ԱԱԾ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների վարչության պետի պաշտոնից՝ կենսաթոշակի գնալու պատճառաբանությամբ, թեև ընդամենը 48 տարեկան էր, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվան Հովսեփյանի հիմնարկ է տեղափոխվում՝ նշանակվելով Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, որտեղ աշխատում էր մինչ օրս։

ՔԿՎ պետի պաշտոնն ավանդաբար ամենաազդեցիկ պաշտոններից է ուժային համակարգում, և դրա ղեկավարները, որպես կանոն, ոչ թե արդարադատության նախարարին են ենթարկվում, այլ երկրի ղեկավարին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից