Հասարակություն 

ԲԴԽ հեղինակությանն ավելի մեծ հարված, քան Նախշուն Տավարացյանի երդումն էր, ուղղակի դժվար էր մտածել

analitik.am

Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանն ավելի մեծ հարված, քան դատավոր Նախշուն Տավարացյանի «օդից վերցված» երդումն էր որպես ԲԴԽ անդամ, ուղղակի դժվար էր մտածել։

Ինչու՞ օդից վերցված։ Քանի որ՝

ա) երդման հիմք հանդիսացող ընտրությունը տեղի էր ունեցել անցյալ նոյեմբերին։ Ութ ու կես ամիս առաջ։

բ) հաղթած հայտարարված թեկնածուն՝ դատավոր Տավարացյանը դեռ ամիսներ առաջ ընդհանուր ժողովում բանավոր, այնուհետ նաև գրավոր ձևով հստակորեն հայտարարել էր իր կամքը՝ չլինելու ԲԴԽ անդամ։

Իհարկե, կլինեն սյուռռեալիստական ինչ-ինչ մեկնաբանություններ առ այն, որ եթե անգամ, ապա մինչդեռ։ Այնուհանդերձ, բանականությունը, տրամաբանությունը, արժանապատվությունը, էթիկան դեռ ոչ ոք չի բեկանել։

Ի դեպ, տիկին Տավարացյանը 2018-ի նոյեմբերին հաղթող էր ճանաչվել բացառապես գենդերային հիմունքով՝ որքան հիշում եմ, 22 (!) ձայնով։ Մինչդեռ մյուս երկու թեկնածուները ստացել էին մոտավորապես 110-120 ձայն՝ 5-6 անգամ ավել։

Ռուբեն Մելիքյան

Ավելի վաղ հայտնվել էր, որ ԲԴԽ անդամներ են ընտրվել Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը: Հայտնվել էր նաև, որ ԲԴԽ անդամի պաշտոնից 9 ամիս առաջ հրաժարական տված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում երդվել է որպես ԲԴԽ անդամ:

Նույն շարքից