Հասարակություն Բարի օր 

Երևանյան փողոցում բախվել են «ԳԱԶել»-ը և «ՎԱԶ-2199»-ը. Տուժածները հոսպիտալացվել են

Հուլիսի 11-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 342 տան մոտակայքում բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Մ.Ա.) և «ՎԱԶ-2199» (վարորդ՝ Դ.Հ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևոր Լ.Հ.-ն (ծնված 1994 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից