Հասարակություն 

Լոնդոնում հայտնաբերել են 17-ամյա ջութակահարուհի Կատյա Ցուկանովայի դին

analitik.am

Լոնդոնում 17 տարեկան մահացել է ռուս ջութակահարուհի Կատյա Ցուկանովան: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Երիտասարդ երաժշտի դին, ինչպես հայտնում է վերջինիս հայրը, հայտնաբերվել է իրենց տան հատակին, այն բանից հետո, երբ նա եկել է ընկերների հետ հավաքույթից:

Մի քանի օր առաջ Կատյան ելույթով էր հանդես եկել Թագավորական օպերայի թատրոնում:

Դեռ հայտնի չէ, թե ինչու է ջութակահարուհին մահացել, սակայն կասկածներ կան, որ մահվան պատճառը կարող է լինել calvin klein թմրանյութի օգտագործումը: Այս թմրանյութը կոկայինի և կետամինի խառնուրդն է:

Նույն շարքից