Միջազգային Քաղաքականություն 

Նախագահը խոստովանել է, որ մտածում է որդուն ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին

analitik.am

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բալսաներուն մտածում է որդուն ԱՄՆ-ում Բրաzիլիայի դեսպան նշանակելու մասին: Այս մասին նախագահը հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Բալսաներուն ասել է, որ իր որդին Դոնալդ Թրամփի երեխաների ընկերն է, տիրապետում է անգլերենի, իսպաներենի, ունի մեծ փորձ. «Իմ կարծիքով, նա ադեկվատ մարդ է և կարող է հիանալ աշխատել Վաշինգտոնում»:

Globo-ն հայտնում է, որ հնարավոր նշանակումը հիմա կախված է միայն նախագահի որդուց՝  Էդուարդոյից՝ ինչպես նա որոշի, այդպես էլ կլինի:

 

Նույն շարքից