Հասարակություն 

Այսօր, երբ արդեն ինքը մեզ հետ չէ, կարդում ու համոզվում եմ... Էդուարդ Շարմազանով

analitik.am

Գիշերը վերընթերցեցի արժանապատիվ հայ, մեծ գիտնական և պետական գործիչ Արման Կիրակոսյանի կողմից խմբագրված այս կարևոր աշխատությունը:

Երբ հեղինակից տարիներ առաջ ստացա այս գիրքը, ասեցի, որ մեծ գործ է արել, իսկ պարոն Կիրակոսյանը, իրեն հատուկ համեստությամբ, չէր ցանկանում կարևորել իր մեծությունը:

Այսօր, երբ արդեն ինքը մեզ հետ չէ, կարդում ու համոզվում եմ մեծն Թումանյանի խոսքերի ճշմարտացիության մեջ:

Գործն է անմահ, լավ իմացեք...

Հ.Գ.
Հայկական պահանջատիրության ու հայրենատիրության հաղթանակի գլխավոր գրավականը ուժեղ, կենտրոնացված և ազգային պետությունն է, որտեղ չկան սևեր և սպիտակներ:

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից