Հասարակություն 

ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Երևանի փոխքաղաքապետին հասցեագրած մեղադրանքը

analitik.am

Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս:
Նախ վերահաստատում եմ հետևյալը` ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար:

ԱԱԾ աշխատակիցն ասում է. Պարոն Նիգոյան Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել.

Ես ուղղում եմ, ու խնդրում մեկնդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետև քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, և դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է:

Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյան

Նույն շարքից