Հասարակություն 

Բացառիկ համերգ՝ Ազգային ժողովի այգում

ՀՀ Ազգային ժողովը եւ Երեւանի քաղաքապետարանը «Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում հուլիսի 12-ին` ժամը 20:30-ին, սիրով հրավիրում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այգի` ներկա գտնվելու «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին:

«Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող համերգային ծրագրով, որի ընթացքում առաջին անգամ կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երեւան» ստեղծագործությունը:

Համերգը նվիրվում է Կոմիտասի 150 եւ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:

Սիրով սպասում ենք Ձեզ:

  • 87
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    89
    Shares

Նույն շարքից