Հասարակություն 

Քաղաքապետին «Գանդոն» անվանած քաղաքացին դատարանում ապացուցել է, որ չի վիրավորել վերջինիս

analitik.am

Ուկրաինայում Վերաքննիչ դատարանը բավարարել է հայցվորի դիմումը և չեղյալ է համարել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Խոսքը վերաբերում է միջադեպին, երբ մի քաղաքացի Կիևի երկրամասի Տատիև քաղաքի քաղաքապետին «Գանդոն» էր անվանել, ինչի համար դատարան ադմինիստրատիվ տույժի մասին որոշում էր կայացրել: Այս մասին հայտնում է UAportal-ը:

«Майоров, Нерсесян и партнеры» փաստաբանական գրասենյակը ներկայացնող Աննա Կորոտյան կարողացել է դատարանում ապացուցել, որ իր պաշտպանյալն անմեղ է: Նա նշել է, որ հայցվորը քաղաքապետին այդպես անվանել է՝ ցանկանալով նրան համեմատել ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ, ով ևս քաղաքապետի նման ֆանտաստիկ պատմություններ է հորինել:

Դատարանը որոշել է, որ հայցվորը քաղաքապետին վիրավորելու մտադրություն չի ունեցել, գործը փակվել է:

Նույն շարքից